Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Մագնեսայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ա․ 190թ

Որի շնորհիվ Հայաստանը դարձավ անկախ պետություն

2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

Արտաշես 1-ը

3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Ք․ա․ 180-ական թթ․

Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր

5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան պետությունից

7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Արտաշես 1-ը արտաքին քաղաքականության մեջ հասավ լուրջ ձեռքբերումների։

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։

4-րդ դարի վերջին հայաստանը շատ մեծ դեր էր խաղացել պաշտպանելով իր տարածաշրջանը

2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։

3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։

Ք․ա․ 260-240-թթ․ հայոց արքա Սամոս Երվանդականը

4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։

Ք․ա․ մ 220-201 թթ․,

5․ Ո՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։
6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը: Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ: Դարեհ 3-ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց:

Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: Դրանից հետո Ալեքսանդրը դեպի Հայաստան զորք ուղարկելու փորձ չարեց և խուսափեց հայերի հետ նոր բախումից:

Դարեհ 3-ի սպանությունից հետո Մակեդոնացին շարունակեց իր արշավանքը դեպի Միջին Ասիա և Հնդկաստան` ստեղծելով մի մեծ աշխարհակալություն: Դրա մայրաքաղաք հռչակվեց Բաբելոնը: Ալեքսանդրը մահացավ Ք.ա. 323թ.` 33 տարեկան հասակում: Նրա արշավանքներով Առաջավոր Ասիայում սկզբնավորվել է հունականության`հելլենիզմի դարաշրջանը: Հայաստանն այդ դարաշրջան մտավ լիակատար անկախությամբ:

Ալեքսանդրի վեպն ու Հայաստանը: Ալեքսանդր Մակեդոնացու մասին առասպելներ էին ստեղծվել դեռևս նրա կենդանության օրոք: Ք.ա. 240թ. առաջին անգամ հունարենով գրվեց Ալեքսանդրի վեպը: Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում «հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»: Հատկանշական է, որ դրանից 2000 տարի առաջ գրի առնված շումերական «Գիգլամեշ» էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը դեպի Արատտա, այսինքն` Հայաստան:

Փաստորեն երբեև Հայաստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է Հայաստանի ճանապարհը:Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին:

Ալեքսանդր մակեդոնացին մակեդոնյայի թագավորն էր։

2. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը և ովքեր էին հայկական զորքերի հրամանատարները: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք ճակատամարտից հետո:

 

3. Ի՞նչ վախճան ունեցավ Ալեքսանդրի զորքի միակ հարձակումը դեպի Հայաստան:

4. Հայաստանին վերաբերող ի՞նչ տեղեկություններ կան Ալեքսանդրի վեպում:

Ալեքսանդրի վեպում գրված էր որ նա ման էր գալիս անմահություն Հայաստանում Եփրատ և Տիգրիս գետերի միջև։

Փորձություն (Հնդկական հեքիաթ)

  1. Կարդալ և դուրս գրել անհասկանալի բառերը․ բառարանի օգնությամբ բացատրել։

Անծանոթ բառ չկար

  1. Ի՞նչ է իսկական ընկերությունը։ Շարադրեք ձեր մտքերը այդ թեմայով։

Իսկական ընկերությունը

հավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։ Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։

Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։

Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։

— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։ եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։

Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ ժամանակ անցկացրին։

Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.

— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։

— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։

— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։

— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։

Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.

— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։

Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։

Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն ինչ անեն։ Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.

— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին դեմ գնալ։

Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան, անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։

Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.

— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։

Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով։

Իսկական ընկերությունը

Եկեք խոսանք ընկերներից,ընկերությունից,ինչ եք դուք հասկանում ասելով իսկական կամ վստահելի ընկեր։Ինձ թվում է, որ եթե մարդու հետ ընկերությունես անում մի քանի օր դու չես կարող նրան կոչել լավ կամ վստահելի ընկեր։Քանի,որ նրան դեռ մոտիկից  չէս ճանաչում։Այո ես ունեմ ընկերներ ում հետ ընկերություն եմ անում երկու տարի,չորս տարի բայց մինչեվ հիմա ես ինձ չեմ վստահեցնում,որ ես իրենց մասին լիովին ամենինչ գիտեմ։Մարդիկ լինում են երկու դեմքանի երբ դուք նրա հետ կարճ ժամանակ եք անցքացրել և  տեսել եք նրա միայն մի դեմքը իսկ դեմքերը լինում են տարբեր։Լինում է,որ մարդ առաջին հայացքից թվում է բարի,հոքատար,միշտ օգնող,սիրող,հարգող,իսկ հետո կարծես նրան փոխարինում է մի չար,կեխծ մարդ,և նրա հետ շփումը դառնում է տհաճ։Իսկ լինում է,որ առաջին հայացքից թվում է կարծես նա ունի շատ վատ բնավորություն կարծես նրա հայացքով քեզ կսպանի և մտածում եսոր նրա հետ երբեք ընկերություն չես անի։Անցնում է մի ժամանակ և նա դառնում է քեզ այնքան հարազատ,ոնցվոր քո քույրիկը կամ եղբայրը լինի։Ընկեր ընտրելու խորուրդ կտամ լավ մտածել արցյոք մենք նման ենք իրար,ու ասեմ դաել է շատ կարևոր երբ դուք նմանեք ունեք նույն հտաքրքրասիրություները և զարգացման աստիճանը։Իմ կարծիքով իրական ընկերությունը դա այն է,երբ վատ զգաս կարողանաս դիմել քո ընկերոջը,որը կտա լավ խորուրդներ ես ունեմ այդպիսի ընկերներ եղել են դեպքեր երբ նրանք ինձ օգնել  և հիմա ես իրենց շատ եմ սիրում և պատրաստեմ լինել նրանց կողքին միշտ։

Գործնական քերականություն

Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
(Երկաթ) Երկաթյա դարպաս, (մետաքս)Մտաքսե թաշկինակ, (լեռ)լեռնային գոտի, (ծով)ծովային կենդանի, (որդի)որդիական սեր, (աշակերտ) աշակերտայինպայուսակ, (դպրոց,դպրոցական) հասակ, (զինվոր)զինվորական ջոկատ, (գյուղ)գյուղական կյանք, (օդ)ադային ուղիներ, (մարմար) մարմարային սյուն, (բյուրեղ) բյուրեղային արցունք, (հերոս) հերոսային արարք, (ջուր)ջրային կենդանի:

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթյա ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռանային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հորական տան կարոտն էր քաշում: Գյուղական համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտային ճանապարհները: Փչում էր գիշերային զով քամին: Հեռվից լսվում էր հովվե սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառային գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցային շենքի քարե պատերը:

3.Տրված բառերում ընդգծիր ածականակերտ/ածական կերտող/ նախածանցներն ու վերջածանցները: Օրինակ՝ զորեղ-եղ
Զորեղ-եղ բաղձալի-ձալի, դժկամ-դժ, բյուրավոր-ավոր, նազելի-ելի, երևանյան-յան, համեղ-եղ, անձև-ան անմերժելի-ան, գարնանային-ային, խորին-ին, վախկոտ-ոտ, հրե, լռին,-հրե բուրավետ-ավետ, կեղտոտ-ոտ կարմրավուն-ուն հնարովի-վի եռանդուն-ուն ոսկյա-յա խոհուն-ուն, գեղանի-եղ, նկարչական-ական, ապարդյուն-յուն, չխոսկան-կան, փոքրիկ-իկ, դժբախտ-դժ մայրենի-նի, կատաղի-ղի, անկենդան-ան ողբալի-ալի հակադիր-իր, շահավետ-ավետ ժայռեղեն-եղեն անկոչ, հուզիչ-իչ, ահագին-ին, մեծագույն-յն, ապերախտ-ախտ

4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի:
 
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, ականավոր, բերրի, աժդահա, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

Խոշոր-վիթխարի, ահռելի, մեծ, աժդահա, հսկա

Երկերեսանի-կեղծավոր, երեսպաշտ, շողոքորթ

Առատ-պտղաբեր, արգավանդ, բեղուն, բերրի, բարեբեր

Անվանի-մեծահռչակ, նշանավոր, հանրածանոթ, երևելի, ականավոր, հանրաճանաչ