Սահյան

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի, թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ.

Ինչ տրամադրություն փոխանցեց բանաստեղծությունը

Այս բանաստեղծությունը ինձ փոխանցեց միքիչ շփոթված բայց չգիտեմ ոնչ նկարագր եմ մի տեսակ գեղեցիկ տրամադրություն։

Պատմի’ր` մայրամուտն ինչով է գեղեցիկ քեզ համար (6-8 նախադասություն):

մայրարմուտը ինձ համար միշտ եղել է գեղեցկության գագաթնակետ։Նույնիսկ վստահ եմ չի կարելի նկագրել խոսքերով մայրամուտի գեղեցկությունը։Ինձ համար միշտ զարմանալի եր,որ մայրամուտները միշտ լինում են տարբեր։ Մեկը վարդագույն մյուսը նարնջագույն մյուսն ել կարմիր։Ես այն մարդկանցից եմ ով եթե տենում է մայրամուտ պետք է երկար նայեմ նույնիսկ եթե շտապում եմ ինչ որ տեղ։Նայեմ կամ հեռախոսով նկարեմ։Մայրամուտը ինձ համար ասոցացվում է տաք ամառային երեկոների հետ երբ ընկերներիտ հետ ման ես գալիս միշտ որբ ասում են մայրամուտ կամ տենում եմ միշտ դա եմ հիշում։

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի, —
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ.

Ըստ քառատողերի` գունավորի’ր բանաստեղծությունը, հիմնավորի’ր գույների ընտրությունը:

Առաջին քառատողում ։ Ես կարդալուց առաջին քարատողը պատկերացրեցի կարմիր կույն բայց բաց կարմիր չե ավելի շատ միքիչ մուք։Կարմիր քանի որ աշուն պատկերացրեցի կարդալուց։

Երկրորդ քառատողում։Անտաառ բառը կարդալուց իհարկե մտքիս եկավ կանաչ գույնը և գարնանային սառը եղանակ։Չգիտեմ ինչու սառը բայց հենց այդ տբավորություն եր կարդալուց։

Երրորդ քառատողում։նույնիսկ չեմ կարող հիմնավորել ինչու բայց առաջինը մտքիս եկավ հենց սպիտակ գույնը։

Եվ չորրորդ քառատողում։Մտքիս եկավ երկնագույը։

Քամու հետ քո ընկերության մասին պատմի’ր 6-8 նախադասությամբ:
Ես շատ եմ սիրում քամի։ Օրինակ հիշում եք ինչ ուրախ էին որ ամառվա շոգին գոնե միքիչ մի զով քամի եր անցնում գնում։Եվ իրականում մենք մտածում ենք, որ քամին մի փոքր բան է կգա կանցնի ելի բայց եբ սկսում ես երկար մտածել արդեն հասկանում ես թե ինչ մեծ բան է քամին։Քամին կարող է առաջացնել մի շարք տոռնադոներ որոնք կարող են իրենց մեջ քաշել նույնիսկ մարդ։Բայց քամու հետ ես ընկերություն անում եմ քանի-որ իրականում սիրում եմ քամի։Կամ երբ ավտոմեքենայի պատուհանը բացում ես գլուխդ  կամ ձերքդ դուրս ես հանում և ուժեղ քամի է փչում այդ պահերը ինձ ապահովում են բարձր տրամադրություն։

ԹՌՉՈՒՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ՁԻ ԱՐՔԱՅԻՆ ՅՈՒՆԱՑ

ԹՌՉՈՒՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ՁԻ ԱՐՔԱՅԻՆ ՅՈՒՆԱՑ

Թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ, որ արկանէր մարգարիտ եւ ականս իբրեւ զձու: Եւ լուեալ արքային յունաց` այնմ ցանկացաւ, եւ առաքեաց հրեշտակ եւ խնդրեաց, եւ նա ետ: Սակայն եւ նա հայցեաց զձի նորա, որ երագութեամբ անցանէր ընդ թռչունս: Եւ թէպէտ ծանր էին միմեանց խնդիրքն, անյապաղ երկաքանչիւրքն կատարէին: Եվ գալ հաւուն ի Յոյնս` ըստ օրինակի այլոց ածէ ձու: Եւ ձիոյն երթեալ ի Հնդիկս` կաղայր, եւ ոչ բնաւ արշաւէր: Դարձուցանէ թագաւորն հնդկաց զերիւարն, մեղադրելով յոյժ: Եւ նմանապէս` ամբաստանելով զթռչունն: Եւ իւրաքանչիւրքն յինքեանցն երթեալ տեղիս` լինէին ըստ առաջին օրինակին:

Բառարան

թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ — հնդկաց թագավորը մի թռչուն ուներ
արկաներ — այստեղ` ածում էր
ականս — ակներ (թանկարժեք քարեր)
լուեալ արքային յունաց — հունաց արքան լսելով
այնմ — այն
առաքեմ — ուղարկել
հրեշտակ — պատգամավոր, դեսպան
ետ — տվեց
հայցեաց — հայցեց
երագութիւն — արագություն
անցանէր ընդ թռչունս — թռչուններից անցնում էր
խնդիրքն — խնդրանքները
երկաքանչիւրն — երկուսից յուրաքանչյուրը, երկուսն էլ
կատարէին — կատարում էին, (այստեղ` կատարեցին)
ի Յոյնս — Հունաստան
հաւ — թռչուն, հավք
ի գալ հաւուն ի Յոյնս — գալով Հունաստան թռչունը
այլոց — ուրիշների
ածէ — ածում է
ձիոյն երթեալ ի Հնդիկս — գնալով Հնդկաստան ձին
կաղայր — կաղում էր
ոչ արշաւեր — չէր արշավում
դարձուցանէ — դարձնում է, վերադարձնում է
զերիւարն — երիվարը
յոյժ — շատ
յինքեանցն երթեալ տեղիս — գնալով իրենց տեղերը
լինէին — լինում էին / այստեղ` եղան/
ըստ առաջին օրինակին — առաջվա նման

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

զձու, զձի, զթռչուն, լուեալ, խնդրեաց, հայցեաց, առաքեաց, երագութեամբ, երթեալ, յունաց, ի Յոյնս, յոյժ, յինքեացն, ձիոյն, երկաքանչիւրքն, իւրաքանչիւրքն:

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

Թագաւոր հնդկաց – հնդկաստանի թագավոր

Արքայ յունաց – հունաստանի արքա

Առաքեաց – ուղարկեց

Խնդրեաց – խնդրեց

Հայցեաց – հայցեց

Զձի նորա – նրա ձին

Ի Հնդիկս – հնդկաստան

Առակից դուրս գրիր հետևյալ հարցերի պատասխանները.

Ինչպիսի՞ ն էր հնդկաց թագավորի թռչունը:

Թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ, որ արկանէր մարգարիտ եւ ականս իբրեւ զձու:

Ինչպիսի՞ ն էր հունաց արքայի ձին:

Սակայն եւ նա հայցեաց զձի նորա, որ երագութեամբ անցանէր ընդ թռչունս:

Ի՞ նչ էր անում թռչունը Հունաստանում:

Եւ լուեալ արքային յունաց` այնմ ցանկացաւ, եւ առաքեաց հրեշտակ եւ խնդրեաց, եւ նա ետ:

Ե՞ րբ է ձին կաղում և չի կարողանում արշավել:

Եւ ձիոյն երթեալ ի Հնդիկս` կաղայր, եւ ոչ բնաւ արշաւէր:

Արքաները տվեցի՞ ն իրենց սիրելի կենդանիները նրան, ով խնդրում էր:

Եւ թէպէտ ծանր էին միմեանց խնդիրքն, անյապաղ երկաքանչիւրքն կատարէին:

Արքաները ստացա՞ ն այն, ինչ ուզում էին:

Եւ իւրաքանչիւրքն յինքեանցն երթեալ տեղիս` լինէին ըստ առաջին օրինակին:

Լրացրու առակի համառոտ փոխադրությունը.

Հունաց արքան հնդկաց թագավորից խնդրեց նրա թռչունը, որը մարգարիտներ էր ածում իբրև ձու:Հնդկաց թագավորն էլ փոխարենն ուզեց հունաց արքայի ձին, որը արագավազ էր: Նրանք միմյանց չմերժեցին:Սակայն հավքը և ձին նոր տեղում կորցրին իրենց առանձնահատկությունը: Արքաներն իրար մեղադրելով վերադարձրին ընծաները, և դրանից հետո ամեն ինչ դառաձավ այնպես ինչպես առաջ էր:

Ինչ է ցույց տալիս առակը;

Իմ կարծիքով առակը ցույց է տալիս այն որ ամեն բան պետք է իր տեղը ունենալ։ Կամ որ մի բան իր տեղեից հանենք և տեղափոխենք այն ել արժեքավոր չի լինի

Սև ոչխարը: Բրունո Ֆերեո

1. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ վերապատմել պատմվածքը:

Սպիտակ ոչխարները չէին ընդհունում սև ոչխարին որովհետև նա տարբերվում էր իրենցից։ Հոտի առաջնորդ Բելինդան միշտ ծաղրում էր սևին, որ սա իրա տեղը չի, որպիսի գնա այս հոտից․․․

Հետո Բելինդան սկսեց շրջել տարբեր արահետներով հանդիպեց մի հոտ, որում բոլոր ոչխարները սև էին և նրանք սկսեցին ծաղրել Բելինդային, որովհետև նա սպիտակ էր։ Շարունակում էր շրջել և հանդիպեց մի հոտի որտեղ կաին՝ սև, սպիտակ և մոխրագույն գույների ոչխարներ։

Այնտեղ նրան շատ սիրալի կերպով ընդհունեցին և ասացին, որ կարող է մնալ ինչքան ուզի։

2. Առանձնացրու երեք համեմատաբար ինքնուրույն հատված: Համեմատիր իրար հետ:

3. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:

ես կարծում եմ,որ արտահայտված գաղափարը այն է որ բոլորին պտք է ընդունել նենց ոնց նրանք կան չծաղրել մաշկի գույնի համար կամ նույնիսկ տարբեր օրինակ մեկը սևամորթ է իսկ մյուսը ունի բայց գույնի մաշկ մեկը շատ ակտիվ է իսկ մյուսը պասիվ և այլն։

4. Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորեք:

Ես համաձայն եմ պատմվածքի գաղափարի հետ քանի-որ իրոք որ բոլորս պետք է սովորենք որ բոլորը չունեն նույն բնավորությունը կամ տեսքը և բոլորս ել տարբեր ենք։

5. Նկարագրեք իրական կյանքում հանդիպող նման իրավիճակներ։

Ես շատ եմ նկատել այդպիսի դեպքեր որ ձեռք են առնում սևամորթների կամ օրինակ մարդկանց որոնք ակնոց են կրում։

1.Վերականգնի՛ր տեքստը՝ նախադասությունները վերադասավորելով.
1.Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի դժվար ժամանակներում: 2.Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին: 3. Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»: 4. Բայց արքան հրաժարվեց:

Նախադասությունները վերադասավորելուց հետո թեքստը կլինի հետևյալը.

  1. Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին:
  2. Բայց արքան հրաժարվեց:
  3. Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»:
  4. Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի դժվար ժամանակներում:

2.Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:

Իրադարձությունները առավել հարուստ, ճամփորդությունը մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահությանը մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումների Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքները ավարտելուց հետո պիտի իր գործը դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավին նստելու, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքում, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսումնական չէր եվրոպացիների կողմից:

Կուսական անտառի լիանաների հյուսվածքով խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինը իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտ: Այնտեղ ճամփորդները լաստանավը հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներով հարուստ Ամազոնկա գետը շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները լաստանավը վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի կիրճերում: Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությամբ, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերով, գետախորշերով, գետաբազուկներով: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխելու:

Երբ մի օր Լա Կոնդամինը ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:

Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես ելնում են։ Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ ապահովում են որպեսզի լողունակությունը չկորցնեն:
Մարդիկ ավելի խոր քնում են քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ սուզվում են կամ չեն շնչում ու խեղդվում են:

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես պետք է ելնեն: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ պիտի ապահովեն որպեսզի լողունակությունը չկորցնեն:
Մարդիկ ավելի խոր կքնեն քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ կսուզվեն կամ չեն շնչի ու կխեղդվեն:

2. Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները անդրադարձնելու են Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները փոխարինելու են փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն տալու են: Դրա համար պահանջվելու է 200 հազար քառ. կմ հայելի:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները կանդրադարձնեն Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն կտան: Դրա համար կպահանջվի 200 հազար քառ. կմ հայելի:

3. Բայաձևերի խմբերից յուրաքանչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:

Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Հասկացա, ուզում ես նոր օրինակներ, որոնք համապատասխանեն տրված եղանակներին: Այստեղ նոր օրինակներ եմ տալիս՝

  1. Ենթադրական եղանակ-Կգնայի
  2. Հարկադրական եղանակ-պետք է գնաս
  3. Հրամայական եղանակ-Գնա՛ տուն, հիմա՛
  4. Ըղձական եղանակ-գնա կամ գաիր
  5. Սահմանական եղանակ-գնում էին

4. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞  մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի եղանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

1)Geogebra ծրագրով գծեք եռանկյուն, տարեք կողմերի միջնուղղահայացները։

2)Geogebra ծրագրով գծեք եռանկյուն, տարեք անկյունների կիսորդները։

3)Հայտնի է, որ ABC եռանկյան AB և BC կողմերի միջնուղղահայացների հատման կետը գտնվում է ABC եռանկյան AC կողմի վրա: Որոշիր այն հատվածների երկարությունները, որոնց D կետով բաժանվում է AC հատվածը, եթե AC=60 սմ:

Taisnl_tr_uzd1.png

AD = DB և DC = DB ըստ միջնուղղահայաց թեորեմի։
Հետևաբար AD = DC
60 : 2 = 30
AD = DC = 30 սմ

4)T կետից ուղղին տարված են TP ուղղահայացը և TR թեքը: Որոշիր T կետի հեռավորությունը ուղղից, եթե ուղղահայացի և թեքի երկարությունների գումարը 31 սմ է, իսկ դրանց տարբերությունը՝ 1 սմ:

TR + TP = 31

(31 – 1) : 2 = 15

15 + 1 = 16

5)ABC եռանկյան BC կողմի միջնուղղահայացը հատում է AC կողմը D կետում: Գտիր AD և DC հատվածների երկարությունները, եթե BD=54 սմ և AC=72 սմ:

BD = DC = 54
AD = 72 — 54 = 18

1)Գնացքը հաստատուն արագությամբ 6 ժամում անցավ 480 կմ։ Քանի՞ կմ էր անցել գնացքն առաջին 2 ժամում։

6/2 = 480/x

480 . 2 : 6 = 160

x = 160կմ

2)100 գ լուծույթը պարունակում է 4 գ աղ։ Որքա՞ն աղ է պարունակում 300 գ այդպիսի լուծույթը։

100/300 = 4/x

4 . 300 : 100 = 12

x = 12գ

3)Երկու քաղաքների միջև եղած հեռավորությունն առաջին գնացքն անցավ 3 ժամում 80 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամում երկրորդ գնացքը կանցնի նույն հեռավորությունը 60 կմ/ժ արագությամբ։

3/60 = 80/x

80 . 60 : 3 = 1600

x = 1600 կմ/ժ

4)8 մ մահուդն արժե այնքան, որքան 63 մ չիթը։ Քանի՞ մետր չիթ կարելի է գնել 14 մ մահուդի փոխարեն։

8/14 = 63/x

63 . 14 : 8 = 110,25

x = 110 մ

5)Ապրանքատար գնացքը 80 կմ/ժ արագությամբ անցավ 720 կմ։ Նույն ժամանակամիջոցում ի՞նչ հեռավորություն կանցնի մարդատար գնացքը, որի արագությունը 60 կմ/ժ է։

80/60 = 720/x

720 . 60 : 80 = 540 կմ/ժ

6)Բալի մուրաբա եփելու համար 6 կգ մրգի հետ վերցնում են 4 կգ շաքարավազ։ Քանի՞ կգ շաքարավազ պետք է վերցնել 12 կգ մրգի դեպքում։

6/12 = 4/x

4 . 12 : 6 = 8

x = 8 կգ

7)4000 գ լուծույթը պարունակում է 80 գ աղ։ Որքա՞ն աղ է պարունակում այդ լուծույթի 200 գրամը։

4000/200 = 80/x

80 . 200 : 4000 = 4

x = 4գ

8)5 ներկարար կարող են ցանկապատը ներկել 8 օրում։ Քանի՞օրում նույն ցանկապատը կարող են ներկել 10 ներկարարը։

5/10 = 8/x

8 . 10 : 5 = 16

x = 16 օր

9)Մի շոգ օր 6 հնձվոր 8 ժամում խմեցին մի տակառիկ թան։ Պետք է իմանալ, թե քանի՞ հնձվոր 3 ժամում կխմեն նույն մեկ տակառիկ թանը։

6/3 = 8/x

8 . 3 : 6 = 4

x = 4 ժամում

1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:
Լայն հումքային բազա (հանքային, օրգանական, թափոններ), էներգիայի ու ջրի աղբյուրներ, գիտական կենտրոնների առկայություն։


2. Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ:
Ստեղծում է արհեստական նյութեր, ապահովում է մյուս ճյուղերը հումքով, խթանում է գիտատեխնիկական առաջընթացը։


3. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:
Արագ փչացող հումքի արտադրությունը՝ հումքի աղբյուրների մոտ, իսկ պատրաստի ու շուտ փչացող սննդամթերքը՝ սպառման վայրերում (օր.՝ քաղաքներում)։

Բազմություներ

1)Գրե՛ք 50-ից փոքր պարզ թվերի բազմությունը և հաշվե՛ք այդ բազմության
տարրերի քանակը:

A={3, 2,  5,11, 13,17,19,23,29,31,37,41,43,47}

բազմության
տարրերի քանակը=14

2)Գրե՛ք միանիշ պարզ թվերի բազմությունը։

{2,3,5,7}

3)Գտեք x թիվը, եթե

ա){x} ∩ {1} = {x}

x=1

բ){x, 1} ∩ {2, -5, 0} = {2}

x=2

գ){x} U {0,5} = {2; 0,5}

դ){2x + 1} ∩ {4, 1/3, -2} = {-2}

2x+1=-2

2x=-2-1

2x=-3

x=-3/2

ե){x} U {-x} = {x}

x=1

4)Դիցուք A = {1; -1; 0; 2/3}, B = {7; 0; -1; 2/3; 5/8}: Գրե՛ք A ∩ B և A U B բազմությունները։

A ∩ B

{-1;2/3;0}

A U B

{1; -1; 0; 2/3,7,5/8}

5)A բազմությունն ունի 4 տարր, A U B բազմությունը՝ 13 տարր, իսկ A ∩ B-ն՝ 3: Քանի՞ տարր ունի B բազմությունը:

B=12 տարր

6)Դիցուք A-ն 50-ից փոքր 3-ի բաժանվող բնական թվերի բազմությունն է, իսկ B-ն՝ 50-ից փոքր 5-ի բաժանվող բնական թվերի: Գրե՛ք A, B, A ∩ B, A U B բազմությունները:

A={6,9,12,15,18,21,24,27,30,33,36,39,42,45,48}

B={10,15,20,25,30,35,40,45,}

A ∩ B,-{15,45}

A U B-{6,9,12,15,18,21,24,27,30,33,36,39,42,45,48,25,10,35,40,48}

7)Սպորտային ակումբում կա 25 անդամ: Նրանցից յուրաքանչյուրը հաճախում է կամ ֆուտբոլի, կամ թենիսի խմբակների: Հայտնի է, որ 15 հոգին հաճախում է ֆուտբոլի խմբակի, իսկ 17-ը՝ թենիսի: Քանի՞ հոգի է մասնակցում և թենիսի, և՛ ֆուտբոլի խմբակներին:

Ֆուտբոլ-15 տարր

Թենիս17 տարր

Ֆուտբոլ ու թենիս