14 հտաքրքիր փաստեր Արաքս գետի մասին

Այն ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։
Արաքս գետի բարձրությունը հասնում է 3000 մ
Արաքսը իր տղմուտությամբ զիճում է ամենաերկար գետ Նեղոսին:

Այն վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը:

Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է մայր Արաքս:

Արաքսի վրա վաղ ժամանակներից կառուցել են բազմաթիվ կամուրջներ, որոնցից նշանավոր են եղել Արտաշատի, Երվանդաշատի , Ջուղայի կամուրջները: Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառի Բ. Հոբբի կամուրջը:

19-րդ դարից Հայաստանի մայր գետի անունը հայերը գործածում են որպես իգական անձնանուն (Արաքսի Արաքսյա)

Մովսես Խորենացու վկայությամբ գետը ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների՝ Արմավիրի, Արտաշատի և Վաղարշապատի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից։

Ցամաքած հին հունի տեղերը նշմարվում են նույնիսկ այսօր և կոչվում են «Չոր Արաքս»։

Արարատյան դաշտում Արաքսը աջից ընդունում է Դեղին գետը, Կարմիր գետը, ձախից`

Արաքսը հնում Կուրին չի միացել, այլ զուգահեռ հոսելով` թափվել է Կասպից ծովը:

Ըստ ավանդության, Երասխի (Արաքսի) անունը կապվում է հայերի անվանադիր նախնիի ժառանգներից մեկի` Արամայիսի թոռան հետ:

Մայր Արաքսի ափերին զարգացել է հայ հին մշակույթը:

10-րդ դարի մի աշխարհագրի վկայությամբ Արաքսի ափերին այդ ժամանակ շեն էին ու կյանքով լեցուն հազարից ավելի գյուղեր ու քաղաքներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *