Խուսթուփ լեռը🏔️💜

Խուստուփ, լեռնագագաթ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռներում։ Ունի 3201 մ բարձրություն։

Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Իզուր չէ ժողովուրդը նրան տվել ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր:

Խուստուփի լանջին, Կոզնի կոչված աղբյուրի մոտ է ամփոփված հայ ժողովրդի զորավար գարեգին Նժդեհի մասունքները:

Խուստուփի անվանման հիմքում ընկած «խութու» բառը նշանակում է աղոթք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *