Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք

Լինում է չի լինում մի պետություն, որ կոչվում է մռայլ պետություն: Իսկ ինչու մռայլ, որովհետեւ այդ երկիրը երբեք չի ունեցել պայծառ և կապույտ երկինք:Նա միշտ պատված է եղել սև և սպիտակ ամպերով: Այնտեղ ապրում էր մի տատիկ, որն երեխաներին պատմում եր, լեգենդներ: Երեխաները լսելով այդ լեգեդներից մեկը շատ զարմացան: Իսկ լեգենդը այսպիսին էր:

-Ամեն տասը տարին մեկ այս քաղաքում ամպերը հեռանում են և մարդիկ կարող են տեսնել արև և մի կապույտ-կապույտ երկինք: ԵՒ վաղը կլինի այն օրը, որ լրանալու է 10 տարին:

Երեխաները սկսեցի ուրախությունից վազվզել և շատ էին ուզում, որ վաղվա օրը շուտ մոտենա: Դե ինչ մոտեցավ գիշերը, բոլորը պառկեցին քնելու, բայց կար մի աղջիկ, և նրա անունը Կամիլա էր: Նա չպառկեց քնելու, այլ գնաց դուրս, որ հետևի, թե ոնց են ամպերը հեռանում: Բայց չդիմացավ և քնեց, առավոտյան  բոլորը արթնացան, տեսան մի կապույտ, կապույտ երկինք ու արև: Բոլորի տրամադրությունը բարձրացավ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *