Ես ամպրոպից հետո․․․

 

Ես չէի սիրում  ցուրտ անձրևները, ինձ հաճելի էր թվում ամառային ամպրոպը։ Երբ ամպրոպ է գալիս, ես մտածում եմ, որ ուզում եմ դուրս գալ և պառկել գետնին և նայել միայն երկնքին, որպեսզի տեսնեմ, թե ինչպես են ապրոպի գնդիկները թափվում վրաս: Չգիտեմ, սա անհասկանալի ցանկություն է։ Կամ գուցե ես ուզում եմ բարձրանալ, հասնել երկինք, տեսնել, թե ինչպես են այդ սառը գնդիկները ընգնում գետնին: Ինձ համար ցուրտը միշտ տխուր, անիմաստ եղանակ է եղել։ Դիտավորյալ  ամեն ինչ փչացնելու համար: Բայց մի կարծեք, որ ես տաք եղանակ եմ սիրում, ոչ,  այդպես չե։ Բայց ես չեմ կարողանում հասկանալ երկնքում ձյան համար այնքան ցուրտ է, իսկ անձրևի համար այնքան էլ շոգ չէ, և այդպես է գալիս ամպրոպը: Երբ գալիս է ապրոպ, ես սարսափում եմ այդ բարձր սարսափելի ձայնից, բայց եղել է մի դեպք, երբ ես իմ ընկերուհու հետ Արատեսում ամպրոպի ժամնակ դուրս ենք եկել և վազել ենք և այդ բարձր ձայնը, գնդիկները երբ ընկնում էին մեզ վրա դա ստեղծում եր շատ հավես և հետաքրքիր մթնոլորտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *